Մենք կարող ենք դառնալ «Ձեր քոփիռայթերը»
Պատկերացրեք, թե ինչքան ավելի արդյունավետ կլինի, եթե Ձեր թիմում աշխատի ոչ թե մեկ քոփիռայթեր, այլ մի ամբողջ ընկերություն
«Ձեր քոփիռայթերը» ծառայությունը շահավետ է, եթե

Դուք մարքեթինգային մեծ թիմ ունեցող ընկերություն եք

Ունեք մարքեթինգային գործակալություն

Մեծածավալ բովանդակություն մշակող ընկերություն եք
«Ձեր քոփիռայթերը» ներառում է հետևյալ աշխատանքները
Բովանդակության ստեղծման բոլոր առաջադրանքները
Դա կարող է ներառել կայքը, սոցցանցերի համար ստեղծվող բովանդակությունը, բլոգը, ներքին սպառման համար նախատեսված բովանդակությունը և այլն։
Բովանդակության ուղեցույցների մշակում
Բովանակության ուղեցույցների շնորհիվ ընկերությունը կունենա ճանաչելի և անփոփոխ կոմունիկացիայի ոճ՝ անկախ նրանից՝ ով է դրանով զբաղվում։
Բովանդակության ստեղծման և պահպանման կարգերի և պրոցեսների նախագծում
Այս քայլը չափազանց կարևոր է մեծ թիմերի համար։ Պրոցեսների հստակ կազմակերպումը թույլ է տալիս արդյունավետ օգտագործել թիմակիցների ժամանակը և վերահսկել բովանդակության որակը։
Ձեր նախագծի իրականացման համար մեծաքանակ մասնագետների ներգրավում
Ձեր նախագծի համար աշխատում է այնքան մասնագետ, որքան անհրաժեշտ է։ Նրանցից առնվազն մեկն ավագ մասնագետ է, որը պատասխանատու է ընդհանուր աշխատանքի համար։
Ցանկության դեպքում Ձեր մարքեթինգային թիմի քննարկումներին մեր մասնակցության ապահովում
Ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար կարող ենք մասնակցել մարքեթինգային թիմի քննարկումներին (բրեյնսթորմինգներին) և ժողովներին։
Աշխատանքի ամսական հաշվետվությունների տրամադրում
Ամեն ամսվա աշխատանքի ամփոփման համար տրամադրում ենք քանակական և որակական ցուցանիշների ամփոփ հաշվետվություններ։
Ինչու՞ են շատ թիմեր նախընտրում աշխատել մեզ հետ
Հարմար է
Աշխատում ենք հստակ մշակված կանոնակարգերով և պլանով։ Կարող ենք ինտեգրվել Ձեր համակարգերին (email, task management),կամ առաջարկել մեր գործիքակազմը։
Ապահով է
Մենք միշտ կապի մեջ ենք, արձակուրդ չենք գնում (թիմի ներսում իրար փոխարինում ենք),աշխատում ենք պայմանագրով։
Ձեռնտու է
Դուք ստանում եք ավագ մասնագետի որակ՝ միջին մասնագետի աշխատավարձով (էլ չասենք, որ խնայում եք աշխատավարձի հետ կապված մի շարք ծախսեր)։
«Մենք outsource-երի հետ չենք աշխատում»
Շատ ընկերություններ խուսափում են outsource ծառայություններից, քանի որ մի շարք ռիսկեր է պարունակում։ Ահա, թե ինչպես ենք մենք այդ ռիսկերը վերացնում:Outsource ընկերության աշխատակիցը երբեք բավականաչափ չի խորանում բիզնեսի նրբությունների մեջ, ինչի պատճառով արդյունքը գոհացնող չի լինում։
Ցանկացած տեքստ գրելու համար նախ պետք է ուսումնասիրել հաճախորդին և ապրանքը։ Մենք ուղղակի ոչինչ չենք գրի Ձեզ համար, քանի դեռ Ձեր հաճախորդին, Ձեր պրոդուկտն ու ընկերությունը չենք ճանաչում այնպես, ինչպես մեր սեփականը։ Մեր բոլոր համագործակցությունները սկսվում են «բիզնեսի ուղնուծուծն» ուսումնասիրելուց։ Մենք այդ ամենը փաստաթղթավորում ենք, որ հետագայում մեր ամեն աշխատակցին նույնը պատմելու կարիք չլինի։
Outsource ընկերությունն ինֆորմացիայի անվտանգության տեսանկյունից վստահելի չէ։
Մենք կնքում ենք գաղտնիության պահպանման պայմանագիր մեր գործընկերների հետ։
Outsource ընկերության հետ հաղորդակցումը բարդ է և ժամանակատար, քանի որ նրանք ամեն պահի մեր գրասենյակում չեն։
Մենք այս խնդիրը լուծում ենք հաղորդակցության ուղիները հստակեցնելով , համատեղ աշխատանքի կանոնակարգեր և պատասխանատուներ նշանակելով, պարբերական հաշվետվություններով։ Փորձը ցույց է տալիս, որ նման ֆորմատն ավելի արդյունավետ է, քանի որ այն նաև խնայում է Ձեր թիմակիցների ժամանակը։
Outsource ընկերության հետ աշխատելն ավելի թանկ է, քան մասնագետի աշխատանքի ընդունելը։
Նախ հաշվեք աշխատակցի հետ կապված բոլոր ծախսերը։ Հաշվեք նրան փնտրելու, հարցազրույցներ անցկացնելու, աշխատավայրը կահավորելու, ադապտացիայի և ուսուցման վրա կատարվող ծախսերը։ Ու այս ծախսերը պետք է կատարել ամեն անգամ նոր աշխատակից ընդունելիս։ Չմոռանաք նաև հաշվել աշխատավարձից բացի եկամտային հարկի և այլ վճարների մասին։:
Մեր համագործակցությունը սկսվելու է այս քայլերով
Ձեր բիզնեսի համապարփակ ուսումնասիրություն․ հաճախորդներ, ապրանքներ, բիզնեսի պատմություն, մշակույթ, թիմի անդամներ, և այլն։
Արդեն առկա բովանդակության աուդիտ․ կայք, սոցցանցեր, տպագիր բովանդակություն, էլ․ նամակագրություն, և այլն։
Աշխատանքի պլանի ստեղծում և իրակագործում


Առաջին անվճար հանդիպումը
Եկեք առցանց քննարկենք Ձեր կարիքներն ու խնդիրները։
Հանդիպման ընթացքում կորոշեք արդյո՞ք ծառայությունը
համապատասխանում Ձեր նպատակներին։
+374 41 22 11 17
Ք․ Երևան, Դ․ Անհաղթի 23/6