Քոնթենթ մարքեթինգի ռազմավարության մշակում
Թիրախային լսարանի ուսումնասիրությունից մինչև ռազմավարության մշակում, բովանդակության պլանավորում և ուղեցույցների մշակում․ սա քոնթենթ մարքեթինգի End to End լուծում է, որը Ձեր մարքեթինգին նոր թևեր կտա։
Ինչու՞ սկսել հենց հիմա
Եթե երբևէ փնտրել եք քոնթենթ մարքեթինգի (հայերենով հաճախ օգտագործվում է կոնտենտ մարքեթինգ տարբերակը) մասին տեղեկատվություն ինտերնետում, ապա հաստատ նկատել եք, որ․
- Հայերենով դրա մասին տեղեկատվությունը խիստ սահմանափակ է (մեր որոնման արդյունքում ընդամենը 15 հայերեն նյութ գտնվեց։)
- Շատ աղբյուրներում քոնթենթ մարքեթինգի մասին նյութերն ըստ էության ապակողմնորոշող են։ Շատերը քոնթենթ մարքեթինգը ներկայացնում են “ամբողջական ուղեցույցների” տեսքով, պնդելով, որ այն որոշակի հստակ քայլերի հաջորդականություն է, որոնք կարելի է իրականացնել կարճ ժամկետում։
Նման իրավիճակ տիրում է շատ ոլորտներում։ Նույնը կարելի է ասել SMM-ի, SEO-ի կամ «ավանդական» մարքեթինգի մասին։ Սա մի կողմից շատ ցավալի պատկեր է, բայց, մյուս կողմից իսկական հնարավորություն է Ձեր բիզնեսի համար։ Եթե Դուք դառնաք Ձեր ոլորտում առաջինն, ով կկենտրոնանա քոնթենթ մարքեթինգի վրա, համարեք, որ «ջեք փոթ» եք շահել։
Դուք պարզապես մրցակիցներից մի քանի քայլ առաջ կընկնեք կես տարի հետո։
Որտեղի՞ց սկսել
Քոնթենթ մարքեթինգի ռազմավարության մշակումից։ Առանց մշակված ռազմավարության բովանդակություն ստեղծելն ու տարածելը կբերի նրան, որ Դուք այն դեն կնետեք մեկ-երկու ամսից։
Քոնթենթ մարքեթինգի ռազմավարության մշակման ծառայությունը ներառում է հետևյալ կետերը․
- Թիրախային լսարանի նկարագրում (audience persona development)
- Քոնթենթ մարքեթինգի առաքելության մշակում (content marketing mission statement development)
- Բովանդակության քարտեզագրում (content mapping)
- Հիմնաբառերի հետազոտություն (keyword research)
- Մրցակցային վերլուծություն (competitive analysis)
- Բովանդակության աուդիտ (content audit)
- Բովանդակության մշակման օրացույցի մշակում (editorial calendar building)
- Տարածման ռազմավարության մշակում (distribution strategy development)
- Ներքին խմբագրական ուղեցույցների մշակում (internal editorial guidelines development)
- Հաշվետվությունների վահանակի մշակում (Reporting dashboard development)
Քոնթենթ մարքեթինգի ռազմավարության մշակման ծառայությունը պատվիրելու դեպքում Դուք արդյունքում կունենաք բոլոր կետերին համապատասխան գրավոր փաստաթղթեր՝ ըստ մշակված ձևանմուշների։ Դա կօգնի Ձեզ հետագայում բովանդակության ստեղծման և տարածման աշխատանքների մեջ։
Ինչպես ենք մենք աշխատում
Աշխատանքն իրենից ներկայացնում է մարքեթինգային թիմի և ղեկավարության հետ պրակտիկ քննարկումներ (workshops - մոտ 20 ժամ), շուկայի ուսումնասիրում և ակտիվ մասնակցություն փաստաթղթերի մշակման պրոցեսին։
Ի՞նչ եք կունենաք արդյունքում
Մեր համատեղ աշխատանքի ավարտին Դուք կունենաք․
- Ձեր քոնթենթ մարքեթինգի թիրախային լսարանը, նպատակները և գործիքները նկարագրող փաստաթուղթ,
- քոնթենթ մարքեթինգի մշակված առաքելություն և նպատակների նկարագրություն, ինչպես նաև առաջիկա մեկ տարվա աշխատանքների պլան
- առաջիկա 3 ամսվա բովանդակության մշակման օրացույց
- Բովանդակության ստեղծման և տարածման ուղեցույց, հաշվետվությունների համակարգ, որը կօգնի վերահսկել հետագա աշխատանքը
Եթե հետաքրքրված եք այս ծառայությամբ, եկեք կազմակերպենք մեկ հանիդպում՝ այն ավելի մանրամասն քննարկելու համար։ Առաջին հանդիպումն անվճար է (մոտ 1 ժամ):
Նշանակել առաջին հանդիպումը
Ցանկալի է, որպեսզի հանդիպմանը ներկա լինեն ինչպես մարքեթինգի թիմի անդամները, այնպես էլ այլ որոշում կայացնող անձիք։
Ձեր տվյալները լրացնելով` Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։