Եթե վաճառող տեքստերի կարիք ունեք


Այստեղ ներկայացրել ենք տեքստերի մի քանի օրինակներ, որոնց մշակումը մեզ մոտ ամենահաճախն են պատվիրում։

Naming - բիզնեսի կամ պրոդուկտի անվանման, կարգախոսի, պատմության մշակում

Անվանումն ու կարգախոսն առաջինն են, որ տպավորվում է հաճախորդի մոտ։ Հիշեք մի քանի Ձեզ հայտնի օրինակ․
Nike - Just Do It,
Always - Coca Cola,
Եթե ԱՊՊԱ, ապա Ինգո,
Իդեալ համակարգ - Կատարելություն ամեն ինչում։
Նման գրավիչ ու հիշվող անվանումները մշակվում են քոփիռայթինգի մասնագետների կողմից։

Իսկ ի՞նչ է բիզնեսի/բրենդի պատմությունը։ Դուք հաստատ նման օրինակներ էլ եք հիշում։ Օրինակ՝ KFC-ի ստեղծման պատմությունը, Adidas-ի, Puma-ի կամ Picsart-ի պատմությունը։

Այս պատմություններն օգնում են բրենդի ճանաչելիության բարձրացմանը, հիշվում են հաճախորդների կողմից ու բարձրացնում նրանց լոյալությունը։ Պատմություններն, իհարկե, պետք է իրական լինեն, բայց դրանց մշակումն ու ներկայացումը քոփիռայթերի գործն է։

Բիզնեսի ձայնի մշակում

Բիզնեսի ձայնը հաճախորդի հետ շփման ոճն է, որը կազմակերպությունը կիրառում է հաղորդակցման բոլոր ուղիներում։
Հստակ մշակված և ազդեցիկ բիզնեսի ձայնը Ձեզ ճանաչելի է դարձնում ընդհանուր տեղեկատվության աղմուկի մեջ։ Բիզնեսի ձայնի մշակումը ենթադրում է առնվազն հետևյալ կետերի սահմանումը․

  • Ո՞վ է խոսողը
  • Խոսողի ընդհանուր տոնը
  • Հիմնական էմոցիաները
  • Հիմնական մասնագիտական տերմինները
  • Ոչ մասնագիտական բառապաշարը
  • Ստանդարտ ձևակերպումները
  • Հրապարակումների շաբլոնները
  • Բիզնեսի ձայնի կիրառման օրինակներ

Սա ամբողջական ցուցակը չէ։ Բիզնեսի առանձնահատկություններից ելնելով՝ ներառում ենք նաև ավելի սպեցիֆիկ կետեր։

Կայքի բովանդակության մշակում

Այսօր Ձեր ներկայությունն առցանց տիրույթում ավելի կարևոր է քան երբևէ։ Այս պարագայում հիմնական վայրը, որտեղ Դուք հանդիպում եք Ձեր հաճախորդին, սովորաբար Ձեր կայքն է։
Չնայած շատ բիզնեսներ իրենց թվային մարքեթինգում շեշտը դնում են սոց․ ցանցերի վրա, միջին և խոշոր կազմակերպությունների համար պարտադիր պայման է ներկայանալի կայքը։

Համարեք․ որ կայքը Ձեր գրասենյակն է առցանց տիրույթում։ Այդտեղ Դուք պետք է լավագույնս ներկայացնեք Ձեր բիզնեսն ու պրոդուկտները, շփվեք հաճախորդի հետ, խորհրդատվություն առաջարկեք, վաճառեք ու դրանից հետո սպասարկեք նրան։

Կայքի բովանդակության խնդրով հենց մեզ էլ կարող եք դիմել։
Մենք միասին կմշակենք կայքի կոնցեպտը, անհրաժեշտ բաժինները, տեխնիկական մասը, որից հետո կմշակենք դրա բովանդակությունը։ Ցանկալի է, Ձեր համապատասխան աշխատանքային թիմը նույնպես մասնակցի կայքի կոնցեպտի մշակման փուլին։

Email մարքեթինգ

Email մարքեթինգը թվային մարքեթինգի ուղղություններից է։ Այն համարվում է ամենաարդյունավետ մարքեթինգային ուղղություններից մեկը։ Այստեղ էլ․փոստն օգտագործվում է՝ որպես ապրանքի/ծառայության առաջխաղացման և վաճառքի միջոց։

Բրիտանական DMA (Data & Marketing Association) ասոցիացիայի ուսումնասիրության համաձայն 2021թ․ e-mail մարքեթինգում օգտագործված յուրաքանչյուր ֆունտը գեներացրել է մոտ 38 ֆունտ վաճառք։ Հարցվածների մոտ 92%-ն օգտագործել է էլ․ փոստը հաճախորդների հետ կոմունիկացիայի համար։

Վերջին տասնամյակում email մարքեթինգը զգալիորեն վերափոխվել է՝ վերածվելով հասարակ գովազդային ուղուց խիստ թիրախային և անհատականացված կոմունիկացիայի օղակի։ Այն կիրառվում է ինչպես ապրանքի նախավաճառքի փուլում, այնպես էլ վաճառքում, սպասարկման մեջ։
E-mail մարքեթինգը համարցում է նաև քոնթենթ մարքեթինգի գործիք։

Email մարքեթինգի մշակման աշխատանքը կարող է ներառել․

  • e-mail մարքեթինգի ռազմավարության մշակում,
  • e-mail արշավների (նամակների շարքի) մշակում,
  • e-mail կոմունիկացիայի ուղեցույցի մշակում,
  • e-mail կոմունիկացիայի շաբլոնների մշակում:

Պրոդուկտի բովանդակային փաթեթավորում

Երբ Դուք ֆիզիկական ապրանքներ վաճառում եք, դրանց «փաթեթավորումն» ավելի շատ պահանջում է վիզուալ լուծումներ, քան բովանդակային։
Իսկ թվային պրոդուկտներ (ծրագրեր, խաղեր, լուծումներ),բարդ ծառայություններ, կրթական պրոդուկտներ, բովանդակություն կամ բիզնես գաղափար վաճառելու դեպքում պրոդուկտի «փաթեթավորման» աշխատանքը առաջին հերթին բովանդակային է։

Պրոդուկտի բովանդակային փաթեթավորումը ներառում է․

  • պրոդուկտի ֆունկցիոնալ և բովանդակային ուսումնասիրություն,
  • դրա բնութագրիչների, առավելությունների և թերությունների դուրսբերում,
  • պրոդուկտի այլընտրանքների և մրցակցության ուսումնասիրում,
  • պրոդուկտի դիրքավորման մշակում,
  • պրոդուկտի բովանդակության մշակում։

Ձեր ոլորտից և պրոդուկտի յուրահատկություններից կախված՝ այս քայլերը կարող են փոփոխվել։

Այլ մարքեթինգային տեքստերի մշակում

Կարելի է թվարկել մի քանի տասնյակ մարքեթինգային տեքստեր, որոնք օգտագործվում են տարբեր ընկերությունների կողմից․ պրեզենտացիաներ, բրոշուրներ, կատալոգներ, հեռուստա-ռադիո գովազդի, տպագիր գովազդի բովանդակություն և այլն։

Եթե նման տեքստերի մշակման կարիք ունեք, կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Ե՞րբ սկսենք

Քոփիռայթինգի հետ կապված ծառայությունները քննարկելու համար գրեք մեզ։ Մեր առաջին անվճար հանդիպման ընթացքում կհասկանանք ինչպես օգնել Ձեզ։

Ձեր տվյալները լրացնելով Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։