Խորհրդատվություն Ձեր մարքեթինգի թիմի համար

Քոփիռայթինգի հետ կապված խորհրդատվությունը ներառում է վաճառող տեքստերին վերաբերվող բոլոր հնարավոր թեմաները։ Ստորև ներկայացրել ենք դրանցից մի քանիսը՝ որպես ամենահաճախ հանդիպող օրինակներ։

Կայքի կոնվերսիայի օպտիմիզացիա

Ենթադրենք՝ Ձեր կայք օրական այցելում է 100 հոգի։
Նրանցից քանի՞սն են կապ հաստատում Ձեզ հետ։ Եթե 12-ը, ապա Ձեր կայքի կոնվերսիան 12% է (օրինակը պարզեցված է)։

Կայքի կոնվերսիայի օպտիմիզացիան կայքում փոփոխությունների արդյունքում այդ թվի մեծացումն է։ Օպտիմիզացիան ունի տեխնիկական, բովանդակային և UI/UX բաղադրիչ։

Մենք իրականացնում ենք բովանդակայինին վերաբերող աշխատանքները։

Կոնվերսիայի օպտիմիզացիայի խորհրդատվությունը ներառում է՝

  • կայքի բովանդակային աուդիտ,
  • փոփոխությունների առաջարկներ,
  • արդյունքների վերլուծություն և օպտիմիզացիա։

Email մարքեթինգի վերաբերյալ խորհրդատվություն

Էլ․ հաղորդագրությունների բացման կոնվերսիան տարբեր ոլորտներում տատանվում է 2-3-ից մինչև 15 % սահմաններում։ Այս կոնվերսիան ավելի բարձր է, քան վճարովի գովազդներից շատերինը։ Դա է պատճառը, որ e-mail մարքեթինգը մնում է մարքեթինգի ամենաարդյունավետ ուղղություններից մեկը։ Այն օգտագործվում է էլ․ առևտրում, SaaS պրոդուկտների, ծառայությունների, դասընթացների ու շատ այլ ոլորտներում։

E-mail մարքեթինգի վերաբերյալ խորհրդատվությունը ներառում է՝

  • ռազմավարության վերլուծություն և առաջարկներ
  • e-mail արշավի վերլուծություն և առաջարկներ,
  • կոնվերսիայի բարձրացման առաջարկներ,
  • արդյունքների վերլուծություն և օպտիմիզացիա։

Բիզնեսի մարքեթինգային տեքստերի աուդիտ և խորհրդատվություն

Մարքեթինգային տեքստերը ներառում են կայքի, տպագիր նյութերի, սոցցանցերի, գովազդների, պրեզենտացիաների բովանդակությունը։ Դրանց աուդիտն ու խորհրդատվությունը ներառում է՝

  • տեքստերի վերլուծություն,
  • դրանցում փոփոխությունների առաջարկների փաթեթ,
  • փոփոխությունների վերլուծություն և օպտիմիզացիա։

Այլ խորհրդատվություն

Եթե ունեք քոփիռայթինգի հետ կապված այլ հարցեր, ապա դիմեք մեզ՝ լրացնելով խորհրդատվության գրանցման հայտը։

Ե՞րբ սկսենք

Քոփիռայթինգի հետ կապված ծառայությունները քննարկելու համար գրեք մեզ։ Մեր առաջին անվճար հանդիպման ընթացքում կհասկանանք ինչպես օգնել Ձեզ։

Ձեր տվյալները լրացնելով Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։