Քոփիռայթինգի վերաբերյալ դասընթացներ

Մենք իրականացնում ենք, ինչպես կորպորատիվ դասընթացներ, այնպես էլ բաց և օնլայն թրեյնինգներ։

Կորպորատիվ դասընթացներ

Upgrade in Copywriting - Մեկօրյա գործնական դասընթաց
Այս մեկօրյա դասընթացը նախատեսված է այն ընկերությունների մարքեթինգային թիմերի համար, որոնք ցանկանում են նոր մակարդակի բերել իրենց մարքեթինգային տեքստերը։ Դասընթացը նպատակ չունի սովորեցնել վաճառող տեքստերի մշակման հմտությունը դրա փորձը չունեցող աշխատակիցներին։ Նրա նպատակն է մեկ օրում գույքագրել ընկերության մարքեթինգային տեքստերը, վերլուծել դրանք և կազմել դրանք բարելավելու պլան։

Պրոդուկտի բովանդակային փաթեթավորում - մեկօրյա գործնական դասընթաց (workshop) մարքեթինգի թիմի համար



Value proposition-market fit -մեկօրյա գործնական դասընթաց (workshop) մարքեթինգի թիմի համար



Copywriting A to Z - կորպորատիվ դասընթաց
Դասընթացի նպատակն ընկերության մարքեթինգային թիմի վաճառող տեքստերի մշակման հմտությունը զարգացնելն է։

- Դասընթացը համապատասխանեցվում է Ձեր ոլորտին և պահանջներին։
- Բոլոր գործնական աշխատանքներն արվում են Ձեր իրական օրինակների վրա։
- Դասընթացի արդյունքում մշակվում են մի շարք մարքեթինգային փաստաթղթեր և տեքստեր, որոնք հետագայում միշտ ենթակա են կիրառման։

    Բաց դասընթացներ

    Copywriting A to Z - բաց դասընթաց

    Դասընթացը նախատեսված է մարքեթինգի ոլորտում սկսնակների և միջին մակարդակի մասնագետների համար, որոնք ցանկանում են հմտանալ վաճառող տեքստերի մշակման մեջ։ Ընդհանուր տևողությունը 16 դաս է՝ 2,5-ական ժամով։ Դասընթացը կազմակերպվում է BDG-ի հետ համագործակցությամբ։

    Օնլայն դասընթացներ

    Քոփիռայթինգ - ներածություն

    Սա 2 ժամ տևողությամբ ներածական դասընթաց է։ Այն ընդհանուր պատկերացում կտա հետևյալի մասին`
    բովանդակության տեսակները,
    -ի՞նչ է քոփիռայթինգը,
    -ինչի՞ց սկսել վաճառող տեքստ գրել,
    -իրական օրինակների վերլուծություն։

    Նշանակել առաջին հանդիպումը

    Եթե հետաքրքրված եք դասընթացներով, լրացրեք այս հայտը, կամ կապ հաստատեք մեզ հետ 041 22 11 17 հեռախոսահամարով:

    Ձեր տվյալները լրացնելով` Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։