Copywriting A to Z - Կորպորատիվ դասընթաց
Դասընթացի նպատակն ընկերության մարքեթինգային թիմի վաճառող տեքստերի մշակման հմտությունը զարգացնելն է։
- Դասընթացը հարմարեցվում է Ձեր ոլորտին և պահանջներին
- Բոլոր գործնական աշխատանքներն արվում են Ձեր իրական
օրինակների վրա
- Դասընթացի արդյունքում մշակվում են մի շարք մարքեթինգային փաստաթղթեր և տեքստեր, որոնք հետագայում անընդհատ օգտագործվելու են։
Դասընթացի բովանդակությունը
Դաս 1 - Ծանոթություն և նպատակների սահմանում
- Ծանոթություն, Դասընթացի բովանդակություն, դրա քննարկում
- Դասընթացի նպատակների սահմանում
- Տեքստի տեսակները
Դաս 2 - Հաճախորդ
- Ո՞վ է մեր հաճախորդը, ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ է ուզում
- 25 հարց հաճախորդի մասին
- Ինչպե՞ս սեգմենտավորել մեր հաճախորդներին քոփիռայթինգի նպատակով
Դաս 3 - Ապրանք և առաջարկ
- Ապրանք vs առաջարկ
- Ստեղծում ենք անդիմադրելի առաջարկներ
- Առավելությունների և թերությունների վերլուծություն
- Առարկությունների վերլուծություն և մշակում
- Ապրանքի նկարագրություն
- Տեքստի նպատակի սահմանում
Դաս 4 - Վերնագրեր, տեքստի կառուցվածք, գրելու պրոցեսը
- Վերնագրերի մշակման հիմնական 4 մոդելները և 22 տեխնիկաները
- Տեքստի կառուցվածքը, հիմնական բլոկները
- Տեքստի սկիզբ, կառուցվածք, դինամիկա
Դաս 5 - 5 պարտադիր բլոկ, տրիգգերներ և այլ ուժեղացուցիչներ
- Կարծիքներ, քեյսեր, երաշխիք, գնի ներկայացում, Հ․Գ․
- Ի՞նչ են տրիգերները, ինչպե՞ս են դրանք աշխատում
- Տրիգերների վերլուծություն օրինակներով
- Այլ տեսքտի ուժեղացուցիչներ
Դաս 6 - Կիրառում իրական կյանքում
- Վերջնականացնում ենք Ձեր ստեղծած տեքստերը
- Փորձարկում ենք դրանք իրական կյանքում
Դաս 7 - Քոփիռայթինգը կայքերում և email մարքեթինգում
- Արդյունավետ և անհաջող օրինակների քննարկում
- Պարտադիր բլոկներ կայքերում
- Ի՞նչ email մարքեթինգը
- Նամակների տեսակներ
- Քոփիռայթինգի առանձնահատկությունները email մարքեթինգում
Դաս 8 - Քոփիռայթինգը սպասարկման մեջ
- Հաճախորդների հետ ընթացիկ աշխատանքում անհրաժեշտ կոնտենտ
- Սկրիպտերի ստեղծում․ դրանց կարևորության բացահայտում
Դաս 9 - Քոփիռայթինգը գովազդում
- Գովազդում քոփիռայթինգի առանձնահատկությունները
- Գովազդի հիմնական կրիչների առանձնահատկությունները
- Գովազդում քոփիռայթինգի կանոնների կիրառման մեթոդները
Դաս 10 - Քոնթենթ մարքեթինգ - ներածություն
- Քոնթենթ մարքեթինգի հիմունքներ
- Ինչո՞վ է քոփիռայթինգը տարբերվում քոնթենթ մարքեթինգից
- Ո՞ր ընկերությունների համար է քոնթենթ մարքեթինգը
- Ինչի՞ց սկսել
Դաս 11 - Բիզնեսի ձայնի մշակում
- Ի՞նչ է ներառում բիզնեսի ձայնը
- Ընկերության բիզնեսի ձայնի մշակում
Դաս 12 - Քոփիռայթինգը սոց․ ցանցերում
- Ի՞նչ առանձնահատկություններ կան ամենատարածված սոցցանցերում
- Գովազդների տեքստերը սոց․ ցանցերում
Դաս 13 - Ավտոմատացում
- Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի բիզնեսը միշտ խոսի նույն լեզվով
- Տեքստերի հետ կապված կարգերի, սկրիպտերի, պրոցեսների մշակում
Դաս 14 - Ամփոփում - կիրառում իրական կյանքում
- Ի մի ենք բերում թրեյնինգի ընթացքում ստեղծած տեքստերը և նյութերը, կազմում ենք դրանք կիրառելու պլան
Ինչպե՞ս ենք աշխատելու
Այս դասընթացը հարմար է խոշոր ընկերություններին, որոնք ունեն մեծ մարքեթինգային թիմ, քանի որ անցկացվում է ընկերության պատվերով, միայն իր թիմի համար (փոքր թիմերը կարող են մասնակցել բաց դասընթացներին)։ Դասընթացի հենց Ձեր ընկերության համար, միայն Ձեր թիմի մասնակցությամբ ունի մի քանի առավելություն․
- հարմարեցվում է Ձեր ոլորտին և պահանջներին,
- բոլոր գործնական աշխատանքներն արվում են Ձեր իրական օրինակների վրա,
- Դասընթացի արդյունքում մշակվում են մի շարք մարքեթինգային փաստաթղթեր և տեքստեր, որոնք հետագայում անընդհատ օգտագործվելու են։
Գործնական դասընթացն անցկացվում է օֆֆլայն տարբերակով։ Յուրաքանչյուր դասի տևողությունը մոտ 2 ժամ է։ Ֆորմատն ամբողջությամբ գործնական աշխատանք և քննարկում է մարքեթինգային թիմի հետ։
Դասընթացի ավարտին Ձեզ կհանձնենք բոլոր քննարկումների և գործնական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև դասերի տեսագրությունները։
Ի՞նչ արդյունքների սպասել
Վերապատրաստված թիմ
Ձեր մարքեթինգային թիմը կզինվի համոզիչ տեքստեր մշակելու հմտություններով։ Նրանց հետագա մարքեթինգային նյութերը կլինեն ավելի արդյունավետ ու պրոֆեսիոնալ։
Վաճառքի աճ
Դասընացում մշակված տեքստերը զուգահեռ կիրառում եք գործնականում։ Սա նշանակում է, որ Դուք դասընթացի շոշափելի արդյունքը կտեսնեք հենց դրա ընթացքում՝ վաճառքի աճի տեսքով։
Պատրաստի ուղեցույցներ
Դասընթացի ավարտին Դուք կունենաք նաև որոշակի ուղեցույցներ և մշակված պլաններ, որոնցից կարող են օգտվել նույնիսկ այն աշխատակիցները, ովքեր դասընթացին չեն մասնակցել։
Պատրաստի տեքստեր
Դասընթացի ավարտին Դուք կունենաք Ձեզ անհրաժեշտ մարքեթինգային տեքստերը, որոնք կարող եք կիրառել ընթացիկ աշխատանքում։
Արդյունավետություն
Ավտոմատացման գործիքների կիրառման շնորհիվ Ձեր թիմը ավելի արդյունավետ կդառնա։
Հստակություն
Մենք կփաստաթղթավորենք և Ձեզ կհանձնենք դասընթացի ընթացքում կայացված որոշումներն ու նյութերը։
Նշանակել առաջին հանդիպումը
Եթե հետաքրքրված եք այս դասընթացով, եկեք կազմակերպենք մեկ ներածական հանդիպում։ Առաջին հանդիպումն (մոտ 1 ժամ) անվճար է :
Ձեր տվյալները լրացնելով` Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։