Ձեր քոնթենթ մարքեթինգի բաժինը

Եթե Դուք այսօր սկսեք զբաղվել քոնթենթ մարքեթինգով, ապա մոտ մեկ տարի անց Դուք անհասանելի կդառնաք Ձեր մրցակիցների համար։ Մեկ տարում հնարավոր է ձևավորել լոյալ հետևորդների մեծ բանակ, ովքեր վստահում և ընտրում են Ձեզ։ Բացի այդ մեկ տարվա ընթացքում կարելի է կլանել օնլայն տիրույթն այնպես, որ դառնաք Ձեր ոլորտին վերաբերվող ինֆորմացիայի առաջնային և վստահելի աղբյուրը առկա և պոտենցիալ հաճախորդների համար։

Քոնթենթ մարքեթինգի ռազմավարության մշակում

Ամեն ինչ սկսվում է քոնթենթ մարքեթինգի ռազմավարության մշակումից։ Ռազմավարությունը գրավոր փաստաթուղթ է, որը ֆիքսում է քոնթենթ մարքեթինգի նպատակները, դրանց հասնելու ուղիները, պրոցեսները կատարողներին և ռեսուրսները։ Բացի այդ, մշակված ռազմավարությունն ապահովում է դրա անխափան իրագործումը նույնիսկ թիմի անդամների փոփոխության պարագայում։ Ռազմավարության մշակման մասին ավելի շատ տեղեկատվություն կգտնեք այս էջում։

Բովանդակության աուդիտ և օպտիմիզացիա

Բովանդակության աուդիտը վերաբերվում է բիզնեսի կողմից երբևէ ստեղծված ողջ բովանդակությանը։ Դա ներառում է կայքը, տպագիր նյութերը, բլոգը, վիդեոները, պրես-ռելիզները, հոդվածները մեդիայում և այլն։ Բովանդակության աուդիտը ներառում է հետևյալ կետերը․

  • Բիզնեսի կողմից ստեղծված բովանդակության վերլուծություն
  • Ժամկետանց և ոչ ակտուալ բովանդակության ֆիքսում
  • Սխալ, իրարամերժ, կրկնվող և ավելորդ բովանդակության ֆիքում
  • Ոճային և ուղղագրական սխալների ֆիքսում
  • Դրանց ուղղման պլանի կազմում
  • Բովանդակության թարմացման, կրկնակի օգտագործման և օպտիմիզացիայի պլանի կազմում
  • Վերջին երկու կետերի իրագործում, կամ իրագործմանը մասնակցություն

Բլոգի գործարկում

Հայերենով և հայ սպառողի համար նախատեսված մասնագիտական բլոգները շատ քիչ են այս պահին։ Եթե Դուք հիմա գործարկեք և ակտիվ աշխատեք Ձեր սեփական բլոգի վրա, այն կդառնա Ձեր ամենաշահութաբեր վաճառքի ուղիներից մեկը։ Բլոգի գործարկումը նույնպես սկսվում է դրա նպատակների սահմանմամբ և պլանավորվմամբ։ Այն ներառում է․

  • Թիրախային լսարանի ուսումնասիրում և սահմանում
  • Բլոգի նպատակների սահմանում
  • Հիմնաբառերի վերլուծություն
  • Բլոգի հիմնական թեմաների սահմանում
  • Բլոգի առաջին մեկ տարվա բովանդակային պլանի մշակում
  • Բլոգի վարման պրոցեսների մշակում
  • Ներքին ուղեցույցների մշակում
  • Բլոգի գործարկում

Բովանդակության մշակում

Բովանդակության մշակումը կարող է վերաբերվել բլոգի հրապարակումներին, տարբեր մեդիաներում հոդվածներին, կայքում անհրաժեշտ բովանդակությանը, սոց, ցանցերում հրապարակումներին, պրեզենտացիաներին, զեկույցներին և այլն։ Եթե նման բովանդակության մշակման կարիք ունեք, կարող եք կապ հաստատել ինձ հետ։

Քոնթենթ մարքեթինգի ուղեցույցների մշակում

Քոնթենթ մարքեթինգի ուղեցույցներն անհրաժեշտ են դրա աշխատանքն անխափան և անփոփոխ ոճով իրականացնելու համար։ Աշխատանքի ընթացքում փոփոխվում են բովանդակության մշակողները, մարքեթինգի թիմի աշխատակիցները, գործընկերները։ Անհրաժեշտ է, որպեսզի դրանից բիզնեսի "ձայնը"՝ հետևորդներին ծանոթ ոճն ու ֆորմատը չխաթարվի։ Հենց այդ նպատակով են մշակվում քոնթենթ մարքեթինգի ուղեցույցները։ Դրանք ներառում են․

  • Ներքին խմբագրական ուղեցույցներ
  • Պրոցեսների նկարագրություն
  • Բովանդակության տարածման ուղեցույցներ

Նշված ծառայությունների մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու, կամ դրանք պատվիրելու համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ։

Ե՞րբ սկսենք

Քոփիռայթինգի հետ կապված ծառայությունները քննարկելու համար գրեք մեզ։ Մենք մեկ անվճար հանդիպում կունենանք, որի ընթացքում կհասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել Ձեզ։

Ձեր տվյալները լրացնելով Դուք համաձայնվում եք անձնական տվյալների մշակման քաղաքականության հետ։