Քոնթենթ մարքեթինգի վերաբերյալ դասընթացները

Մենք իրականացնում ենք ինչպես կորպորատիվ դասընթացներ, այնպես էլ բաց և օնլայն թրեյնինգներ։

Կորպորատիվ դասընթացներ

Քոնթենթ մարքեթինգի ռազմավարություն - Մեկօրյա գործնական դասընթաց

Ռազմավարության մշակման մեկօրյա դասընթացը նախատեսված է այն մարքեթինգային թիմերի համար, ովքեր պլանավորում են որդեգրել քոնթենթ մարքեթինգը որպես իրենց դոմինանտ ուղղություններից մեկը։ Մեկ օրում ռազմավարություն չենք մշակի։ Բայց կհասկանանք հիմնական նպատակները, կմշակենք ռազմավարության կմախքը և կունենանք հետագա աշխատանքների պլանը։

Բլոգի գործարկում (Blog launch) - մեկօրյա գործնական դասընթաց (workshop) մարքեթինգի թիմի համար
"Բլոգի գործարկում" մեկօրյա դասընթացը մշակված է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են գործարկել բլոգ ցանկացած ֆորմատով։ Դասընթացի ընթացքում մենք կֆիքսենք բլոգի նպատակները, կընտրենք դրա ֆորմատն ու տարածման ուղիները, կմշակենք դրա հիմնական թեմաներն ու կպլանավորենք հետագա անելիքները։


Value proposition-market fit -մեկօրյա գործնական դասընթաց (workshop) մարքեթինգի թիմի համար



Content Marketing A to Z -կորպորատիվ դասընթաց

Սա ամբողջական կուրս է այն մարքեթինգային թիմերի համար, ովքեր ցանկանում են խորությամբ տիրապետել քոնթենթ մարքեթինգի մոտեցումներին և գործիքներին։ Դասընթացն անցկացվում է միայն Ձեր թիմի համար, Ձեզ հարմարեցված գրաֆիկով։ Բովանդակությունը նույնպես էապես հարմարեցվում է Ձեր բիզնեսին ու ոլորտին։

    Բաց դասընթացներ

    Content Marketing A to Z - բաց դասընթաց

    Դասընթացը նախատեսված է մարքեթինգի ոլորտի միջին և բարձր մակարդակի մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները քոնթենթ մարքեթինգի մեջ։ Ընդհանուր տևողությունը 11 դաս է՝ 2,5-ական ժամով։

    Օնլայն դասընթացներ

    Քոնթենթ մարքեթինգ- ներածություն

    Սա 2 ժամ տևողությամբ ներածական դասընթաց է։ Այն ընդհանուր պատկերացում կտա հետևյալի մասին․
    Սպառողի վարքագծի փոփոխությունները,
    Ի՞նչ է քոնթենթ մարքեթինգը
    Ինչպե՞ս մշակել քոնթենթ մարքեթինգի ռազմավարություն
    Ինչի՞ց սկսել
    Իրական օրինակներ

    Նշանակել առաջին հանդիպումը

    Եթե հետաքրքրված եք դասընթացներով, լրացրեք այս հայտը, կամ կապ հաստատեք մեզ հետ 041 22 11 17 հեռախոսահամարով:

    Ձեր տվյալները լրացնելով` Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։