Քոնթենթ մարքեթինգի ռազմավարություն - մեկօրյա գործնական դասընթաց
Ռազմավարության մշակման մեկօրյա դասընթացը նախատեսված է այն մարքեթինգային թիմերի համար, որոնք պլանավորում են որդեգրել քոնթենթ մարքեթինգը որպես իրենց դոմինանտ ուղղություններից մեկը։
Մեկ օրում ռազմավարություն չենք մշակի։ Փոխարենը կհասկանանք հիմնական նպատակները, կմշակենք ռազմավարության կմախքը և կունենանք հետագա աշխատանքների պլանը։
Դասընթացի բովանդակությունը
1-ին ժամ
- Ծանոթություն, workshop-ի նպատակների սահմանում
- Թիրախային լսարանի նկարագրություն
- 2 վարժություն տեղում
- 3 հանձնարարություն
2-րդ ժամ
- Ընկերության մարքեթինգային նպատակների և առաքելության ֆիքսում
- Քոնթենթ մարքեթինգի առաքելության սահմանում՝ այդ կոնտեքստում
- Նպատակների սահմանում
- CCO-ի որոշում
3-րդ ժամ
- Քոնթենթ մարքեթինգի պլանավորում (ընդհանուր գծերով)
- Հիմնական թեմաների դուրսբերում
- Տարածման ուղղությունների որոշում
- 3 հանձնարարություն
4-րդ ժամ
- Ռեսուրսների աուդիտ
- Դերերի բաշխում
- Պրոցեսների նկարագրություն
- 3 հանձնարարություն
5-րդ ժամ
- Ներքին ուղեցույցների մշակում
- Հաշվետվությունների վահանակի մշակում
- 3 հանձնարարություն
Ինչպես ենք աշխատելու
Գործնական դասընթացն օֆֆլայն տարբերակով է։
Նախատեսեք մեկ ամբողջական աշխատանքային օր, քանի որ թեմաները կարող են պլանավորվածից ավելի շատ ժամանակ պահանջել։
Ֆորմատն ամբողջությամբ գործնական աշխատանք և քննարկում է մարքեթինգային թիմի և ղեկավարության հետ։
Դասընթացի ավարտին Ձեզ կհանձնենք բոլոր քննարկումների արդյունքները։
Ի՞նչ արդյունքների սպասել
Նպատակների սահմանում
Դասընթացի արդյունքում հստակ կֆիքսենք, քոնթենթ մարքեթինգի առաքելությունն ու նպատակները։
Թիրախ և տարածում
Կորոշենք, թե որ թիրախի համար և ինչ ֆորմատով ենք բովանդակություն ստեղծում, և կպարզենք դրա տարածման ուղղությունները։
Պլանավորում
Կմշակենք հիմնական թեմաներն ու առաջիկա 3 ամսվա գործողությունների մանրամասն պլանը։
Ուղեցույցների մշակում
Մենք կֆիքսենք, թե ինչ ուղեցույցներ և հաշվետվություններ են մեզ անհրաժեշտ և կպլանավորենք դրանց մշակումը։
Պրոցեսների մշակում
Դասընթացի ընթացքում կվերլուծենք բովանդակության ստեղծման և տարածման պրոցեսները և կպլանավորենք դրանց մշակումը։
Հստակություն
Մենք կփաստաթղթավորենք և Ձեզ կհանձնենք դասընթացի ընթացքում կայացված որոշումներն ու գործողությունների պլանները։
Նշանակել առաջին հանդիպումը
Եթե հետաքրքրված եք այս դասընթացով, եկեք կազմակերպենք մեկ ներածական հանդիպում։ Առաջին հանդիպումն անվճար է (մոտ 1 ժամ):
Ձեր տվյալները լրացնելով` Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։