Content Marketing A to Z - Կորպորատիվ դասընթաց
Սա ամբողջական կուրս է այն մարքեթինգային թիմերի համար, ովքեր ցանկանում են խորությամբ տիրապետել քոնթենթ մարքեթինգի մոտեցումներին և գործիքներին։
Դասընթացն անցկացվում է միայն Ձեր թիմի համար, Ձեզ հարմարեցված գրաֆիկով։ Բովանդակությունը նույնպես հարմարեցվում է Ձեր բիզնեսին ու ոլորտին։
Դասընթացի բովանդակությունը
Դաս 1
- Ծանոթություն
- Ի՞նչ է քոնթենթ մարքեթինգը
- Ի՞նչ չէ քոնթենթ մարքեթինգը
- Բովանդակության տեսակները
Դաս 2
- Քոնթենթ մարքեթինգի առաքելության և նպատակների սահմանում
- Լսարանի ուսումնասիրում և ընտրություն
Դաս 3
- Հիմնաբառերի ուսումնասիրում
- Բովանդակության աուդիտ
Դաս 4
- Բովանդակության քարտեզագրում
Դաս 5
- Տարածման ուղղությունների որոշում
- Բովանդակության տարածման պլանավորում
- Բովանդակության կառավարման համակարգեր
Դաս 6
- Բովանդակության վերամշակում և թարմացում
- Backlink-երի ստեղծում
Դաս 7
- Բովանդակության թեմաների գեներացում
- Ինչպե՞ս գրել հետաքրքիր և օգտակար բլոգեր
Դաս 8
- Բովանդակության ստեղծման պրոցեսների մշակում
- Բովանդակության օրացույց
Դաս 9
- Բովանդակության ստեղծման և տարածման ուղեցույցների մշակում
Դաս 10
- KPI-ների սահմանում
- Հաշվետվությունների մշակում
- Վերահսկման համակարգի մշակում
Դաս 11
- Ամփոփում
- Հետագա գործողությունների պլանի մշակում
Ինչպես ենք աշխատելու
Գործնական դասընթացն անցնում է օֆՖլայն տարբերակով։
Յուրաքանչյուր դասի տևողությունը մոտ 2 ժամ է։
Ֆորմատն ամբողջությամբ գործնական աշխատանք և քննարկում է մարքեթինգային թիմի հետ (կարող են մասնակցել նաև բովանդակության ստեղծման պրոցեսում ներգրավված այլ թիմակիցներ)։
Դասընթացի ավարտին Ձեզ կհանձնենք բոլոր քննարկումների և գործնական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև դասերի տեսագրությունները։
Ի՞նչ արդյունքների սպասել
Վերապատրաստված թիմ
Ձեր մարքեթինգային թիմը զինված կլինի քոնթենթ մարքեթինգի ամենաարդյունավետ գործիքներով և դրանք կիրառելու հմտություններով։
Ռազմավարություն
Դասընթացի ընթացքում ավտոմատ կձևավորվի Ձեր քոնթենթ մարքեթինգի ռազմավարության 70-80%-ը։
Պատրաստի ուղեցույցներ
Դասընթացի ընթացքում կմշակվեն քոնթենթ մարքեթինգի իրականացման համար անհրաժեշտ ուղեցույցները։
Թիմի ներգրավվածություն
Ամբողջ թիմի ջանքերով մշակված ռազմավարությունն իրականացնելիս ամեն թիմակից մաքսիմալ ներգրավված է լինում պրոցեսում։
Պատրաստի պրոցեսներ
Դասընթացի ընթացքում կմշակվեն նաև քոնթենթ մարքեթինգի իրականացման համար անհրաժեշտ պրոցեսները։
Հստակություն
Մենք կփաստաթղթավորենք և Ձեզ կհանձնենք դասընթացի ընթացքում կայացված որոշումներն ու գործողությունների պլանները։
Նշանակել առաջին հանդիպումը
Եթե հետաքրքրված եք այս դասընթացով, եկեք կազմակերպենք մեկ ներածական հանդիպում։ Առաջին հանդիպումն անվճար է (մոտ 1 ժամ):
Ձեր տվյալները լրացնելով` Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։