Բլոգի գործարկում (blog launch) - մեկօրյա գործնական դասընթաց
«Բլոգի գործարկում» մեկօրյա դասընթացը մշակված է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են գործարկել բլոգ ցանկացած ֆորմատով։
Դասընթացի ընթացքում կֆիքսենք բլոգի նպատակները, կընտրենք դրա ֆորմատն ու տարածման ուղիները, կմշակենք դրա հիմնական թեմաներն ու կպլանավորենք հետագա անելիքները։
Դասընթացի բովանդակությունը
1-ին ժամ
- Մարքեթինգի նպատակների ֆիքսում
- Քոնթենթ մարքեթինգի նպատակների ֆիքսում
- Բլոգի թիրախային լսարանի որոշում
- Բլոգի նպատակների սահմանում
2-րդ ժամ
- Բլոգի ֆորմատի որոշում
- Տեխնիկական հարցեր
- 3 հանձնարարություն
3-րդ ժամ
- Բլոգի թեմաների որոշում
- Առաջիկա երեք ամսվա քոնթենթ պլանի մշակում
- Բլոգի առաջխաղացման պլանավորում
- 3 հանձնարարություն
4-րդ ժամ
- Ռեսուրսների աուդիտ
- Բլոգի պատասխանատուի որոշում
- Պրոցեսների նկարագրություն
- 3 հանձնարարություն
5-րդ ժամ
- Ներքին ուղեցույցների մշակում
- Հաշվետվությունների վահանակի մշակում
- 3 հանձնարարություն
Ինչպես ենք աշխատելու
Գործնական դասընթացն անցնում է օֆֆլայն տարբերակով։
Նախատեսեք մեկ ամբողջական աշխատանքային օր, քանի որ թեմաները կարող են պլանավորվածից ավելի շատ ժամանակ պահանջել։
Ֆորմատն ամբողջությամբ գործնական աշխատանք և քննարկում է մարքեթինգային թիմի և ղեկավարության հետ։
Դասընթացի ավարտին Ձեզ կհանձնենք բոլոր քննարկումների արդյունքները։
Ի՞նչ արդյունքների սպասել
Նպատակների սահմանում
Դասընթացի արդյունքում հստակ կֆիքսենք, թե ում համար ենք ստեղծում բլոգը, և ինչ նպատակների ենք փորձում հասնել դրա գործարկումով։
Ֆորմատ և տարածում
Կորոշենք բլոգի ֆորմատն ու դրա տարածման ուղղությունները։ Կմշակենք նաև բլոգի հիմնական թեմաները։
Պլանավորում
Կտրամադրենք առաջիկա 3 ամսվա գործողությունների մանրամասն պլանը։
Ուղեցույցների մշակում
Կֆիքսենք, թե ինչ ուղեցույցներ և հաշվետվություններ են անհրաժեշտ և կպլանավորենք դրանց մշակումը։
Պրոցեսների մշակում
Դասընթացի ընթացքում կվերլուծենք բովանդակության ստեղծման և տարածման պրոցեսները, կպլանավորենք դրանց մշակումը։
Հստակություն
Մենք կփաստաթղթավորենք և Ձեզ կհանձնենք դասընթացի ընթացքում կայացված որոշումներն ու գործողությունների պլանները։
Նշանակել առաջին հանդիպումը
Եթե հետաքրքրված եք այս դասընթացով, եկեք կազմակերպենք մեկ ներածական հանդիպում։ Առաջին հանդիպումն անվճար է (մոտ 1 ժամ):
Ձեր տվյալները լրացնելով` Դուք համաձայնվում եք անվտանգության քաղաքականության հետ։