Մշակում ենք վաճառող տեքստեր և մարքեթինգային բովանդակություն բիզնեսի համար

Գրանցվեք կայքի անվճար աուդիտի
+ 30ր խորհրդատվության

Գրանցվել անվճար աուդիտի

Ինչ ենք անում

Մշակում ենք բացառիկ և հիշվող խոսք Ձեր բիզնեսի համար։Ձեր խոսքը կարևոր է։ Ինչպե՞ս է Ձեզ չճանաչող մարդը դառնում հաճախորդ։
Նա կարդում, լսում է Ձեր մասին, շփվում Ձեզ հետ ու կարծիք ձևավորում
(կամ ինչպես մենք ենք ասում՝ Ձեր բրենդի համար իր մտքում «դարակ» է հատկացնում)։
Ո՞ր դարակում եք ուզում հայտնվել։ Մենք կմշակենք դրան համապատասխան խոսքը։

Մեր Ծառայությունները

Քոփիռայթինգ

Քոփիռայթինգը վաճառող տեքստերի մշակման արվեստն է։
Այն ներառում է մարքեթինգում օգտագործվող բոլոր տեքստերը՝ սկսած բիզնեսի կամ ապրանքի անվանումից, մինչև կայքի տեքստ, պրեզենտացիաներ, նամակներ և այլն։

Տեսնել ավելին

Քոնթենթ մարքեթինգ

Քոնթենթ մարքեթինգը հետաքրքիր և օգտակար
բովանդակություն ստեղծելուն և տարածելուն ուղղված գործողությունների համակարգ է։

Նպատակը հետևորդների բազայի հավաքագրումն ու տեղեկատվության վստահելի աղբյուր դառնալն է։

Տեսնել ավելին

Ինչու մանտրա

Ի՞նչ է մանտրան։

Միտք, որն անընդհատ պտտվում է մտքում։
Երբ Դուք Ձեր հաճախորդի մտքում եք, գինն արդեն էական չէ։
Դուք մոնոպոլ եք։

Մեր նպատակն է «տեղավորել Ձեզ հաճախորդի մտքում»։

Մեր մանտրան

Բացառիկ արդյունք։

Մենք չենք հանգստանա, մինչև
մեր աշխատանքի արդյունքը չհամարենք բացառիկ։

Անվճար բովանդակություն

Բաժանորդագրվելու դեպքում ամսական ընդամենը 2 անգամ մենք Ձեր էլ․ փոստին կուղարկենք բլոգի լավագույն հոդվածները, հետաքրքիր վերլուծություններ, մարքեթինգային նյութեր։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞ՆՉ Է ՔՈՓԻՌԱՅԹԻՆԳԸ
Քոփիռայթինգը վաճառող տեքստերի մշակման արվեստն է, որի նպատակը բիզնեսի, գաղափարի, ապրանքի կամ որևէ գործողության "վաճառքն" է։

Ըստ էության քոփիռայթինգի պատասխանատվության շրջանակում են գտնվում բոլոր մարքեթինգային նյութերի ստեղծումը։
Ի՞ՆՉ Է ՔՈՆԹԵՆԹ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ
Քոնթենթ մարքեթինգը օգտակար և հետաքրքիր բովանդակություն ստեղծելուն և տարածելուն ուղղված գործողությունների համակարգն է, որի նպատակն է հետաքրքրել, ներգրավել որոշակի թիրախային լսարան և դրդել նրանց դրսևորել որոշակի վարքագիծ։
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԴՈՒՔ ՄԵԶ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԳՆԵԼ, ԹԵ ՈՉ
Կապվեք մեզ հետ Ձեր հարմար տարբերակով։ Մենք կուսումնասիրենք Ձեր բիզնեսն ու ներկա իրավիճակը և կառաջարկենք այն ծառայությունները, որոնք Ձեր արագ արդյունք կապահովեն։
ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՅՆ ՔՈՓԻՌԱՅԹԻՆԳ/ՔՈՆԹԵՆԹ ՄԱՐՔԵԹԻՆԳ, ՄԵԶ ՀԱՄԱԼԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Մենք կենտրոնացել ենք նրա վրա, ինչն ամենալավն ենք անում։ Կարող ենք համագործակցել ցանկացած այլ մարքեթինգային ընկերության հետ՝ համատեղ նախագիծ իրականացնելու համար։
Ո՞Ր ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ
Մենք աշխատում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Բովանդակության որոշ տեսակների դեպքում կարող ենք դիտարկել նաև այլ լեզուներով աշխատանք, որի համակ կներգրավենք տվյալ լեզվի մասնագետի։ Ամեն ինչ կախված է Ձեր պահանջներից։
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵՒ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԼԱՎ ԵՔ ԳՐՈՒՄ
Յուրաքանչյուր լեզվով աշխատելիս նախագծում ներգրավում ենք տվյալ լեզվի կրող մասնագետի։ Բացի այդ, այլ լեզուներով աշխատելիս հաշվի ենք առնում թիրախային լսարանը։ Օրինակ՝ երբ գրում ենք ոչ անգլախոս լսարանի համար, գրում ենք ավելի պարզ և մատչելի ոճով, քան մայրենի անգլերենի կրողների համար։
Ի՞ՆՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՔ ՏԱԼԻՍ
Մեզ մոտ համագործակցության պրոցեսը հստակ քայլեր ունի։ Դուք նախօրոք կիմանաք, թե յուրաքանչյուր քայլում Ձեզնից ինչ է պահանջվում, և թե մենք ինչ արդյունք ենք տալու։ Ցանկացած քայլում պայմանավորված արդյունքը 100%-ով երաշխավորված է։ Դուք ոչինչ չեք վճարի, եթե որևէ քայլում արյդունքը Ձեզ չգոհացնի։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ձեր նախագծին կցվում է մեկ կոնտակտային անձ, ով պատասխանատու է Ձեր նախագծի արդյունքների համար։ Նրա հետ նախօրոք կազմելու եք գործողությունների պլանը, որպեսզի հստակ իմանաք, թե որ պահին ինչ արդյունքների սպասել։ Կոնկրետ գործողությունների պլանը տարբեր ծառայությունների դեպքում տարբերվում է։
Ի՞ՆՉ ԱՐԺԻ ՔՈՓԻՌԱՅԹԻՆԳԸ
Մեր որոշ ծառայություններն ունեն սահմանված գնացուցակ, որոնց կարող եք ծանոթանալ ծառայությունների նկարագրությունների մեջ։ Մյուսների գնագոյացման համար որպես հիմք ենք վերցնում նախագծի համար ծախսվող ժամաքանակը, կամ բովանդակության միավորը (օրինակ՝ մեկ բլոգի հրապարակումը)։